Գյուղական/Գաստրոնոմիկ տուրիզմ




  Մարտունու շրջանի գյուղերում կան ընտանիքներ, որոնք պատրաստ են են իրենց տանը հյուրընկալել գյուղական տուրիզմ նախընտրող զբոսաշրջիկներին:
     
  Տները ապահոված են բոլոր հարմարություններով` կահավորված սենյակներ, լոգարան մշտական տաք և սառը ջրով, ներսի զուգարան, խոհանոց, որից ցանկության դեպքում կարող են օգտվել, անհրաժեշտության դեպքում ջեռուցման հնարավորություն:     
    

Գրեթե բոլոր ընտանիքները պատրաստ են հյուրի ցանկության դեպքում, նրանց մասնակցությամբ, տեղական հումքից պատրաստել ազգային ուտեստներ և մատուցել
նրանց:
        
        


                                                                                  Կանեփով տոլմա
   Պատրաստվում է տեղական արտադրության հումքից:
Նախ բոված կանեփի հատիկները աղացվում է, և առաջացած մասայից քամում են յուղը: Ապա ձավարին ավելացվում են բաղադրիչներ և թթու կաղամբի թփով փաթաթում են, ապա եփվում է կատսայի մեջ, վրան լցնելով կանեփի յուղը:
Մատուցվում է գինով կամ թանով:




                             Չորթանով ճաշ
  Չորթանը պատրաստում են սեփական կաթնամթերքից:
Նախ եփում են սպիտակ ձավարով հարիսա: Ապա տրորած չորթանից ստացված թանձր հեղուկին ավելացնում են ծեծած սխտոր: Մատուցելիս յուրաքանչյուր բաժնին ավելացվում է մի քանի գդալ չորթան և նախապես կարմիր պղպեղով դաղած յուղ:
Մատուցելիս որպես օժանդակ ուտեստ պետք է լինի թթու կաղամբ և կանաչեղեն:


                                                                      Մշո դոլամ 
   Պատրաստվում է երիտասարդ ցլիկի մսով, թթվաշ մրգերով և բանջարեղենով` բոլորը տեղական հումքից:
Ի տարբերություն ավանդական տոլմայի, այս դեպքում միսը մանր կտրատվում է աղալու փոխարեն: Փաթաթված տոլման շերետերով կաթսայում շարելուց, շերտերի արանքը լցվում է թթվաշ սալոր ու կտրտված խնձոր:
Մատուցվում է քամած մածնով ու լավաշով:



                                      Թագավորական թանապուր
   Նախ պատրաստվում է մածունով և խաշած ձավարով թանապուր: Ապա աղացած միսը սոխեռածով տապակում են և փաթաթում խմորի մեջ(պիլմենիի պես): Պատրաստի գնդիկները ավելացվում է թանապուրի մեջ:
Մատուցելիս գնդիկներով թանապուրին ավելացնել հալած յուղ:





                                      Արիշտա ավանդական
   Նախ տան պայմաներում պատրաստվում է արիշտան և խաշվում: Ապա եփում են ոչխարի աղացած միսը և վրան ավելացնում խաշած արիշտան:
Մատուցելիս վրան ավելացվում էսոխեռածով յուղ և սերուծք` համեմված սխտորով ու դաղձով կամ նանաով:







                                                                            Բորանի
   Պատրաստվում է տեղական ճակնդեղի փրերից(ճավ):
Ճավը խաշվում է, տապակվում յուղում, ապա վրան ավելացվու ձու:
Մատուցվում է սխտորով համեմված մածունով:






                                            Հալվա
   Ալյուրը բովում են թավայի մեջ, ավելացնում են տեղական կտավհատի ձեթ կամ յուղ, և տրորում, վրան ավելացնում են շաքարաջուր և շարունակում տրորոլ: Պատրաստի հալվան տաք-տաք լցնում են սկուտեղի մեջ և դնում հովանալու:
Մատուցում են փոքր կտորներով, ուրցի կամ անանուխի թեյի հետ:




                                            Մշո գաթա
   Տեղական ցորենի ալյուրից և խնոցու կարագից պատրաստվում է փափուկ խմոր: Թխվում է թոնրում չուգունե թավայի մեջ:
Մատուցում են փոքր կտորներով, ուրցի կամ անանուխի թեյի հետ:





    
                                            Ջրեփայս,պանրահաց
   Նախ յուղով ու ջրով պատրաստվում է խմոր: Խմորից գնդերը բացվում են և եփվում եռացրած ջրում ապա չորացնում: Յուղած թավայի մեջ ստացված թերթիկների կեսը շարվում է, յուրաքանչյուր շերտի վրա քսելով հալած յուղ, մեջտեղը լցվում է քերած պանրով և ձվով պատրաստված խճողակը և վրան շարվում մնացած թերթիկները շերտերով յուղծ ապա դրվում ջեռոց:
Մատուցվում է տաք վիճակում:

                                            Փուռ
   Պատաստվում է տեղական կարտոֆիլով բացօթյա տարածքում:
Կարտոֆիլը խորովվում է վառված աթարի մեջ: 
Մատուցվում է տեղում` բացօթյա, կարագով և թթվով:







   Գյուղերում կան նաև ձեռարվեստով և նկարչությամբ զբաղվող մարդիկ, ովքեր կազմակերպում են իրենց ստեղծագործությունների ցուցահանդես վաճառքքներ:
         
          

   Գյուղերում կան նաև մարդիկ, ովքեր քաջատեղյակ են գյուղի պատմությանը, գյուղի տարածքում գտնվող պատմամշակույթային արժեքներին ու գեղատեսիլ վայրերին, և կարող են տուրիստների համար կազմակերպել զբոսանք գյուղի տարածքում: